Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 521

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2025-06-14 08:02
    анализ

    ՓԱՐԻՍԵՑԻՆ

    Նիկոլ Փաշինյանը հերթական տեքստը հրապարակեց՝ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության հասցեին հերթական մեղադրանքներով: Տեքստը ցուցանշական է, այնտեղ պետք է միայն հասցեատիրոջը փոխել։ Բոլոր մեղադրանքները շատ ավելի կիրառելի են իշխող թիմի նկատմամբ։ Խելքին առանձնապես զոռ չտալով՝ Փաշինյանը Կաթողիկոսի հասցեին վերաշարադրել է իրեն հասցեագրվող հայտնի մեղադրանքները։

  • 2025-06-12 08:28
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ԾԱՆՈՒՑԵՑ ՀՈՒՆՎԵՅԲԻՆՆԵՐԻ ՔԱՍԹԻՆԳԻ ՄԱՍԻՆ

    Նիկոլ Փաշինյանի քայլերը, ուղղված հայ եկեղեցու պառակտմանը՝ մասնավորապես, և հայ հասարակության պառակտմանը՝ ընդհանրապես, շարունակվում են։ Այսօր նա արդեն հայտարարում է «համակարգող խմբի» ստեղծման գործընթացի մեկնարկի մասին, որը պետք է «ակտիվ քայլեր ձեռնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»: Ընդ որում այդ հակասահմանադրական մարմնի, «մշակութային հեղափոխության» համար Մաոյի ստեղծած հունվեյբինների ջոկատների պարագլուխների կարգի ղեկավարության անդամներին ընտրելու է անձամբ Փաշինյանը։ Ճիշտ է, դեռ պարզ չէ՝ հոգևորականների կուսակրոնության ուխտի կատարումը ստուգելու լիազորությունը Փաշինյանը կտա նոր հունվեյբիններին, թե՞ դրանով կզբաղվի անձամբ։

  • 2025-06-07 06:56
    анализ

    ՀԱԵ-Ի «ՀԵՏԵՎՈՐԴԸ»

    Անսպասելիորեն Հայ Առաքելական Եկեղեցու մեծ նվիրյալ դարձած Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, որտեղ ասում է. «Չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը»։ Դե, կեցցե՛ս: Բայց այդ դեպքում ինչո՞ւ չես հետևում կաթողիկոսի հայրական հորդորին և վերջնականապես ու անդառնալիորեն հրաժարական չես տալիս։

  • 2025-06-06 08:43
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

    «Նորաձև կրթության» ծրագրով Փաշինյան-Հակոբյան զույգի հանդիպումները քաղաքացիների հետ գնալով ավելի են հիշեցնում աղանդների հավաքույթներ: Անցնում են փակ, սուղ տեղեկատվությունը հրապարակվում է գրաքննությունից հետո։ Եվ դա հասկանալի է, քանզի կիսաաղանդավորական այդ հավաքույթների ժամանակ վարչապետը հաճախ անցնում է ճղավոցի, եթե չասենք՝ ծիսական ոռնոցի։ Դատելով ամենից, վարչապետի նախորդ հանդիպումներից քիչ էր տարբերվում նաև հանդիպումը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Կրկնվող թեզերը վարչապետի կողմից հնչեցվել են արդեն բազմիցս։

  • 2025-06-04 08:24
    анализ

    ՄԵԹՈԴ, ՈՐԸ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ԴԵՌԵՎՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ

    Դժվար է չհամաձայնել այն պնդմանը, որ Փաշինյանի պայքարն ուղղված է բնավ ոչ առանձին հոգևորականների դեմ. այն ուղղված է ողջ Եկեղեցու վարկաբեկմանը: Հասկանալի է նաև, թե ինչով է պայմանավորված Փաշինյան-Հակոբյան կենակիցների և նրանց սպասարկող ծառայանու ագրեսիվ հռետորաբանության վերջին պոռթկումը։

  • 2025-05-31 08:26
    мнение

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՂՈՐԴԵՑ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ»

    Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չօգտվեր Սարդարապատի տոնական միջոցառումներից ինքնագովազդի համար: Իր աջ կողմում կանգնեցնելով երկրի նախագահին, իսկ ձախ կողմում՝ ԱԺ խոսնակին, Փաշինյանը ներկա գտնվող այլ պաշտոնյաների և ուժային կառույցների ներկայացուցիչներին պատմեց իր նոր «գյուտերը»։

  • 2025-05-22 07:53
    анализ

    ՄԵՐԺՅԱԼ ՄԱՐԴԸ

    Այն, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում տոնակատարության ժամանակ իր տեղը չէր գտնում, ոչ միայն ակնհայտ էր, այլև սպասելի: Ոչ մի երկկողմ հանդիպում, առավել հաճախակի զրուցակիցը Ալեքսանդր Լուկաշենկոն էր, որի հանդեպ Փաշինյանը համակրանք հաստատ չի տածում… Հիշվող պահը, երբ Չինաստանի առաջնորդը ողջունում է Լուկաշենկոյին, իսկ ձեռքսեղմման համար տեղից ելած Փաշինյանին պարզապես չի նկատում։ Պատահականությո՞ւն է։ Գուցեև ոչ միտումնավոր: Պարզապես Փաշինյանը Չինաստանի առաջնորդի համար այնպիսի աննշան կերպար է, որ վերջինս իսկապես կարող էր ուշադրություն չդարձնել՝ կանգնել է նա բարևելու համար, թե չի կանգնել…

  • 2025-05-15 08:19
    мнение

    ՆՈՐ ՀԵՐՈԴՈՏՈՍԸ

    Արդեն խոսել ենք Արծրուն Հովհաննիսյանի «հանճարեղ գյուտի» մասին, ըստ որի՝ Հիտլերը ծրագրել էր Ստալինգրադի, իսկ հետո նաև Կովկասի գրավումից հետո երկու կողմից հարձակվել Թուրքիայի վրա, Բուլղարիայից և Հայաստանից: Ընդ որում ենթադրվում էր արդեն անկախ Հայաստանի հայկական զորամիավորումների մասնակցություն Հիտլերի կողմից։ Արդյունքում պետք է ստեղծվեր «միասնական, պատմական Հայաստան», բայց Ստալինգրադի ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այնտեղ գերմանացիների պարտությունը խանգարեց այդ մտադրությանը... Տխմարությունն այս, իհարկե, հազվագյուտ է, բայց, ավաղ, միակը չէ, որ բարբաջեց Արծրունը մայիսի 9-ին Պետրոսի եթերում։ Հիշատակենք նորահայտ պատմագետի մյուս «գյուտերը»։

  • 2025-05-14 20:12
    анализ

    ԳՈՒՄԱՐԱԾ՝ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ ՀԱՄԲԱԼԱՑՈՒՄ

    Մի կողմից, Փաշինյանը գնաց Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին ներկա լինելու։ Մյուս կողմից, որպեսզի բրիտանական հատուկ ծառայությունների գլխավորությամբ Փաշինյանի հիմնական տանիքը հանդիսացող Եվրոպայում չնեղանան, վարչապետն իր քարոզչական ռեսուրսներով աննախադեպ արշավ ծավալեց՝ վարկաբեկելու ԽՍՀՄ-ի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում կոալիցիոն երկրների հաղթանակի գործում։ Նա անվանում է դա «բալանսավորման քաղաքականություն»։

  • 2025-05-07 08:22
    анализ

    «ԿՐԹՈՒՄ»՝ ՆԻԿՈԼԱՎԱՐԻ

    Ա՛խ այդ համաշխարհային ցանցը: Ամեն ինչ հիշում է, ամեն ինչ: Եվ հիշեցնում: «Անցել է ավելի քան մեկ դար, բայց չեն վերացվել Ցեղասպանության հետևանքները։ Մինչ այժմ Թուրքիան զղջման խոսքեր չի ասել արածի համար, ներողություն չի խնդրել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք. «Հիշում ենք և պահանջում»։